«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ֆուտբոլ են խաղում աշխարհի կանայք

Ֆուտբոլ են խաղում աշխարհի կանայք
23.06.2015 | 12:29

Ընթանում են ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մեկ ութերորդ եզրափակչի հանդիպումները: Հաղթանակի անկոտրում կամք դրսևորող Գերմանիայի ընտրանին հանդիսականի վերածեց շվեդուհիներին` առաջնության ուժեղագույն հավաքականներից մեկին (4:1), իսկ մինչ այժմ երկակի տպավորություն թողնող ֆրանսուհիները հեշտությամբ անցան հարավկորեական արգելքը (3:0)` մեկ քառորդում մրցակից ստանալով գերմանացիներին: Չինաստան-Կամերուն և Բրազիլիա-Ավստրալիա հանդիպումներում գրանցվել են նվազագույն հաշվով հաղթանակներ, առավել հաջողակ են եղել չինուհիներն ու ավստրալուհիները: Մեկ ութերորդի մյուս զույգերն են աշխարհի գործող չեմպիոններ Ճապոնիան ու Հոլանդիան, Կանադան ու Շվեյցարիայի շատ արագ զարգացող ընտրանին, Կոլումբիան ու աշխարհում ուժեղագույններից մեկի համարումն ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը, Նորվեգիան ու Անգլիան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ